ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Նիժնի Տագիլում բնակելի շենքի շքամուտքերի փլուզման հետևանքով 4 մարդ է մահացել, որից 2-ը երեխաներ են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Սվերդլովսկի մարզի առողջապահոթւյան նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ արտակարգ պատահարի հետևանքով տուժել է 20 մարդ։ Նրանցից 11-ը ներկայում գտնվում են հիվանդանոցներում, 5-ը հրաժարվել են հոսպիտալացումից, ևս 4 մարդ մահացել է։
Հիշեցնենք` այսօր Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքի բազմաբնակարան շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել: Գազի բալոնի պայթյունի հետևանքով մի քանի շքամուտք է փլուզվել։
Ընդհանուր առմամբ փրկարարները կարողացել են ավերված տնից տարհանել 70 բնակչի: Նրանց ժամանակավորապես կտեղավորեն հյուրանոցում։