ՀՀ ԲՏԱ նախարարությունը շարունակում է «թաքցնել» «Արմսաթ-1» արբանյակի լուսանկարները

ՀՀ իշխանությունները 2023 թվականի ապրիլից խոստացել են լուսանկարները հրապարակել, բայց չեն հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Արմսաթ-1» արբանյակի կողմից արված տիեզերանկարները ներկայումս ուսումնասիրում են տարբեր պետական կառույցներ։ Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
««Արմսաթ-1» արբանյակի կողմից արված տիեզերանկարները ներկայումս ուսումնասիրվում են տարբեր պետական կառույցների, գիտական, կրթական կազմակերպությունների կողմից»,- հայտնում է նախարարությունը։
Ինչ վերաբերում է «Արմսաթ-1» արբանյակի տիեզերանկարների հրապարակմանը և ընդունիչ կայանի ու կառավարման կենտրոնի պաշտոնական բացմանը, նախարարությունը խոստանում է այդ մասին առաջիկայում տեղեկացնել։
2024 թվականի մարտին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետաձգեց հայկական «Արմսաթ- 1» արբանյակով արված տիեզերանկարների հրապարակումը մինչև կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի պաշտոնական բացումը։
Նշենք, որ 2023 թվականի ապրիլից նախարարությունում հայտարարում են, որ կադրերը մոտ ապագայում կհրապարակվեն։
Սա մեզ առաջ է մղելու երազանքի ճանապարհին․ ՀՀ-ում գերհամակարգչային ազգային կենտրոն բացվեց
Հիշեցնենք, որ Urdaneta արբանյակը Հայաստանի համար պատրաստել է իսպանական Satlantis ընկերությունը։ Գործարկումը տեղի է ունեցել 2022 թվականի մայիսի 25-ին, որից հետո այն վերանվանվել է «Արմսաթ-1»։
Նշենք նաև, որ հայկական մեկ այլ՝ «Հայասաթ-1» արբանյակը Երկրի ուղեծիր ուղարկվեց 2023թ–ի դեկտեմբերի 1-ին SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով։