Պայթյուն Ոսկեհասկ գյուղում. 1 մարդ մահացել է, 2–ը` տուժել

Պայթյուն Ոսկեհասկ գյուղում
Մահացածի մարմինը փլատակներից դուրս են բերել փրկարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով շինությունը փլուզվել է, 1 մարդ մահացել է, 2-ը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը պայթյունի մասին ահազանգը ստացել է ժամը 06:16-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 1-ին փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի է ունեցել պայթյուն փլուզմամբ, ինչի հետևանքով Ն. Խ.-ն (ծնված 1993 թ.) և Փ. Խ.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Լ. Խ.-ի մարմինը, շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը. փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Գյումրու բնակչուհու սպանության համար կալանավորվել է նրա զուգընկերը. ՔԿ