Նիժնի Տագիլում փլուզվել է բազմահարկ բնակելի շենքի մի մասը։ Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նախնական տվյալով` փլուզման պատճառը գազաօդային խառնուրդի պայթյունն է։
Պատահարի հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չկան, իրականացվում է բնակիչների տարհանում, պարզվում են կառույցների վնասման աստիճանը և բնույթը:
Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, փլուզված մուտքի տեղում փլատակներից լսվում են մարդկանց ճիչեր։ Տեղում արդեն աշխատում են փրկարարներն ու արտակարգ ծառայությունները: