Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Իրավիճակը կփոխվի՞ Կիևին F-16 կործանիչներ մատակարարելուց հետո․ Պեսկովի մեկնաբանությունը

Դմիտրի Պեսկով
Կրեմլում նշել են` պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել այն մասին, որ Կիևը F-16 ինքնաթիռներ է ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Կիևին F-16 կործանիչների մատակարարումը չի կարող էական ազդեցություն ունենալ ռազմաճակատի իրադարձությունների դինամիկայի վրա, ինքնաթիռները կխոցվեն և կոչնչացվեն։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի երկրների կողմից փոխանցված ամերիկյան F-16 կործանիչների առաջին «փոքր» խմբաքանակը հասել է Ուկրաինա: Այնուհետև բրիտանական «Telegraph» թերթը հայտնել էր, որ Ուկրաինան առաջին թռիչքներն Է իրականացրել կործանիչներով, որոնք օգտագործվել են հակաօդային պաշտպանության նպատակով։
«Կիևի ռեժիմի զինված ուժերը ոչ մի դարման չեն ստանա, և նրանք այդ հարցում պետք է իրենց հաշիվ տան», - լրագրողներին ասել Է Պեսկովը:
Լրագրողները հարց են ուղղել նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի և Բելառուսի միջև ձերբակալվածների խոշոր փոխանակման մասին (որոշ ԶԼՄ–ներ հայտնել են, որ բանտարկյալների միջազգային փոխանակման շրջանակում ազատ է արձակվելու նաև «Wall Street Journal»-ի լրագրող Էվան Գերշկովիչը)։
«Այս թեմայի վերաբերյալ ես դեռ որևէ մեկնաբանություն չունեմ»,– պատասխանել է Պեսկովը:
Հիշեցնենք` Գերշկովիչը Ռուսաստանում մեղավոր է ճանաչվել լրտեսության մեջ և 16 տարվա ազատազրկման դատապարտվել։
Գերշկովիչի հնարավոր փոխանակման թեման արծարծվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում. ՌԴ նախագահն այդ կապակցությամբ հիշատակել էր մի մարդու, որը «հայրենասիրական մղումներից ելնելով` եվրոպական մայրաքաղաքներից մեկում ավազակ է ոչնչացրել»: Խոսքն ամենայն հավանականությամբ Վադիմ Սոկոլովի (Կրասիկովին) մասին է, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել Բեռլինում Զելիմխան Խանգոշվիլիի սպանության մեղադրանքով, թեև Դմիտրի Պեսկովը դա ուղղակիորեն չի հաստատել:
Անհեթեթ հայտարարություններ են. Պեսկովը` ՌԴ–ի կողմից ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու մասին