Հնարավոր է` ՖԻՖԱ-ն կանադացի մարզուհիներից հետ վերցնի Տոկիոյի օլիմպիական ոսկին

Կանադայի ֆուտբոլի կանանց հավաքական
Կանադայի ֆուտբոլի կանանց հավաքականն առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճել Տոկիոյի օլիմպիական խաղերում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Հնարավոր է` Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) որակազրկի Կանադայի կանանց հավաքականին և զրկի Տոկիոյի խաղերի ոսկուց, եթե ապացուցվի, որ թիմը խարդախություն է արել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հաղորդակցության գծով տնօրեն Մարկ Ադամսը:
«Այդ, ինչպես և մեդալների վերաբաշխման գործով առաջին հերթին զբաղվելու է ՖԻՖԱ-ն։ Զուտ տեսականորեն, եթե տեղի ունենա որակազրկում, ապա հնարավոր է` մեդալների վերաբաշխում լինի, բայց դրա համար պետք է միջազգային ֆեդերացիայի որոշումը», - ասել է Ադամսը։
Ավելի վաղ Նոր Զելանդիայի Օլիմպիական կոմիտեն (NZX) ՄՕԿ–ին բողոք էր ներկայացրել այն բանի համար, որ Փարիզի օլիմպիական խաղերից առաջ դրոնով հետևել են կանանց ֆուտբոլային թիմի մարզմանը: Հուլիսի 22-ին ոստիկանությունը ձերբակալել է Սենտ Էթյենի մարզադաշտի վրայով թռչող դրոնի օպերատորին: Պարզվել է, որ նա Կանադայի կանանց հավաքականի սպասարկող անձնակազմի ներկայացուցիչն է։ Կանադայի և Նոր Զելանդիայի թիմերի միջև հանդիպումը կայացել է հուլիսի 25-ին և ավարտվել 2:1 հաշվով՝ հօգուտ կանադուհիների:
Եգիպտացի սուսերամարտիկը օլիմպիական խաղերում հանդես է եկել հղիության յոթերորդ ամսում
Ավելի ուշ Կանադայի ԱՕԿ-ը լրտեսության պատճառով աշխատանքից հեռացրել է ֆուտբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Բևերլի Փրիսթմանին: Հուլիսի 27-ին ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն մեկ տարով հեռացրել է Փրիսթմանին՝ միաժամանակ վեց միավոր հանելով Կանադայի կանանց հավաքականից: Բացի Փրիսթմանից, մեկ տարով որակազրկվել են հավաքականի աշխատակիցներ Ջոզեֆ Լոմբարդին և Ժասմին Մանդերը: Կանադական կողմը փորձում էր հասնել նրան, որ Սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) որոշում կայացնի կա՛մ չեղյալ համարել միավորների հանումը, կա՛մ կրճատել հանվող միավորները, սակայն դատարանը մերժել է բողոքարկումը:
Օլիմպիական խաղերը Փարիզում անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
«Վայելեք ԼԳԲՏ շոուն և հավի բդիկների որսը». ԶԼՄ-ները՝ Փարիզի օլիմպիական խաղերի բացման մասին