Երևանում սկսվել են 500 վերելակի նորացման աշխատանքները

Վերելակներից 100-ը ռուսական արտադրության են, իսկ 400-ը` բելառուսական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երևան քաղաքում այսօր միաժամանակ 97 հասցեում վերելակների փոխարինման աշխատանքներ են իրականացվում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Երևանում այս տարի կփոխարինվի 500 վերելակ։ Աշխատանքները երկու փուլով են իրականացվում։ Հասցեներն ընտրվել են` հաշվի առնելով վերելակների մաշվածությունը։ Քաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակներն ավելի քան 4 տասնամյակ է, ինչ սպասարկում են բնակիչներին։
Երևանի 10 գետնանցումում հատուկ վերելակներ կլինեն հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի տեղակալ Կամո Բադանյանը նշել է, որ տեղադրվում են ռուսական և բելառուսական արտադրության վերելակներ. 100–ը ռուսական են, իսկ 400-ը` բելառուսական։
Տեղադրումից վերելակները փորձաքննություն են անցնելու։ Վերելակները հարմարեցված են լինելու նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Բադանյանը շեշտեց, որ այն հասցեներում, որտեղ դռների համապատասխան բացվածք չկա, կտրվածք է արվում և լայնացվում, որպեսզի անվասայլակներով նույնպես հնարավոր լինի տեղափոխվել։
Կոճակների վրա էլ բրայլյան այբուբենը կա։
Ավելի քան 3000 վերելակ ենթակա է փոխարինման. Երևանի քաղաքապետարան