Երևանում գազաբենզալցակայան է կապարակնքվել. տեսչական մարմին

Երևանում, Արագածոտնի մարզում կապարակնքվել են գազաբենզալցակայան և «Զիլ» մակնիշի գազի շարժական լցակայան, իսկ Արմավիրի մարզում ապամոնտաժվել է բենզալցակայան
Ամբողջությամբ ապամոնտաժվել է Էջմիածին–Աշտարակ խճուղի հասցեում շահագործվող բենզալցակայանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik. Երևանում շահագործվող, «Կարբոն Գրուպ» ընկերությանը պատկանող բենզալցակայանը և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը, որպես շարժական լցակայան շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցը կապարակնքվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Նշվում է, որ տեսչական մարմնի և Վաղարշապատի համայնքապետարանի համագործակցության արդյունքում ամբողջությամբ ապամոնտաժվել է նաև Էջմիածին–Աշտարակ խճուղիում շահագործվող բենզալցակայանը։
«Վերը նշված օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար»,– ասված է հաղորդագրության մեջ։
Երևանում, Արագածոտնի մարզում կապարակնքվել են գազաբենզալցակայան և «Զիլ» մակնիշի գազի շարժական լցակայան, իսկ Արմավիրի մարզում ապամոնտաժվել է բենզալցակայան
Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականցվել նաև Արագածոտնի մարզի տարածքում՝ Երևան-Գյումրի մայրուղու հարակից տարածքում շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի վրա տեղադրված են եղել սարքավորումներ, որոնցով իրականցվել են ավտոմեքենաների գազով լիցքավորում։
Մասնավորապես պարզվել է, որ «Զիլ 431410» մակնիշի տրանսպորտային միջոցը, որը շահագործվել է որպես շարժական լցակայան, արտադրական վտանգավոր օբյեկտ 1, սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ ՆԳՆ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։
Երևանում, Արագածոտնի մարզում կապարակնքվել են գազաբենզալցակայան և «Զիլ» մակնիշի գազի շարժական լցակայան, իսկ Արմավիրի մարզում ապամոնտաժվել է բենզալցակայան