Ռուսաստան է վերադարձել խոշոր ժամկետներով պատիժների, այդ թվում` ցմահ բանտարկության դատապարտվածների մեծ խումբ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի իրավասու գերատեսչություններից մեկում «վստահելի աղբյուրին»։
«Փոխանակման արդյունքում Ռուսաստան է վերադարձել քաղաքացիների մեծ խումբ, որոնք տարբեր երկրներում դատապարտվել են խոշոր ժամկետներով, այդ թվում` ցմահ ազատազրկման»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ ԱԴԾ-ն հայտնել էր, որ հայրենիք են վերադարձել ՆԱՏՕ-ի մի շարք երկրներում ձերբակալված և անազատության մեջ գտնվող ութ ռուսաստանցիներ: