Ասրյանը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված համաժողովին

Բրիտանացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությունն ու դրա ընդլայնման հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի – Sputnik․ ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված համաժողովին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված համաժողով
Համաժողովը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈւ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո։ Ամենամյա համաժողովի նպատակն է ուսումնասիրել պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները։
Համաժողովի շրջանակում քննարկվում են նաև այդ ուղղությամբ գործընկերային լուծումների հնարավորությունները, անդրադառնում ռազմաքաղաքական ու արդյունաբերական վերջին զարգացումներին։
Յուրաքանչյուր կողմ ինքն է հոգում իր ծախսերը. ՀՀ ՊՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ զորավարժությունների մասին
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են, որ համաժողովի շրջանակում Էդվարդ Ասրյանը հանդիպել է բրիտանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ռոլանդ Ուոքերի հետ։
Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված համաժողով
Հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել երկու պետությունների միջև պաշտպանության ոլորտում առկա համագործակցությանը, քննարկվել են դրա հետագա զարգացման ու ընդլայնման հնարավորությունները։