Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին աղոթք է բարձրացրել ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի հուղարկավորության արարողության ժամանակ:
Սգո արարողությունը, որին ներկա է եղել Իսլամական Հանրապետության ողջ ղեկավարությունը, տեղի է ունեցել այսօր առավոտյան Թեհրանի համալսարանում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հանիային կհուղարկավորեն Կատարի մայրաքաղաք Դոհայում:
Հանիան սպանվել է օգոստոսի 31-ին Թեհրանում իր նստավայրին իսրայելական հարվածի հետևանքով․ նա Իրան էր մեկնել երկրի նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցելու համար: Շարժումը Հանիայի զոհվելու պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: