Վահան Քերոբյանը մեկնաբանել է ՀՀ կառավարություն վերադառնալու հնարավորությունը

ՎԱհան Քերոբյան
Նախկին նախարարն ասել է, թե ում է հետ է պահպանում շփումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարության համար աշխատանքը պետք է անհամեմատ ավելի արդյունավետ և արտադրողական լինի, քան նախկինում էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարությունն արեց ասաց ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը` պատասխանելով հարցին` եթե իր դատական գործի քննությունից հետո իշխանությունից հրավեր լինի, կվերադառնա՞ կառավարություն։
«Այսպես ասենք` եթե կառավարման համակարգի էական փոփոխություն տեղի չունենա, ապա ես անիմաստ կհամարեմ իմ աշխատանքը կառավարությունում»,– ասաց Քերոբյանը։
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների հետ շփումներին, նախկին նախարարը նշեց, որ նրանցից շատերի հետ շարունակում է պահպանել շփումները։
Օրինակ` էկոնոմիկայի գործող նախարար Գևորգ Պապոյանի հետ ունի շատ լավ աշխատանքային հարաբերություններ։
«Եթե կարիք կա խորհրդակցելու ինձ հետ, ապա մեզնից որևիցե մեկը չի խորշում խոսել. ես իրեն եմ զանգել, ինքը` ինձ։ Մենք ընկերներ ենք»,– հայտարարեց Քերոբյանը։
Հիշեցնենք` Վահան Քերոբյանը հուլիսի 15-ին հայտնել էր, որ արդեն մեկ ամիս է՝ աշխատում է մասնավոր սեկտորում։
Անի Իսպիրյանին մոլորեցնող հարցեր են տվել և ստացել գլխավոր նախադասությունն իմ դեմ. Քերոբյան