Իրանի հոգևոր առաջնորդը հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին․ ԶԼՄ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի
Ավելի վաղ այաթոլլա Ալի Խամենեին խիստ պատիժ էր խոստացել Իսրայելին Հանիայի սպանության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik․ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Իսմայիլ Հանիայի սպանության։ Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդը Իսրայելին խիստ պատիժ էր խոստացել ՀԱՄԱՍ կազմակերպության քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար:
Հիշեցնենք` Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելուց անմիջապես հետո Իսմայիլ Հանիան և նրա թիկնապահը սպանվել են Հանիայի` Թեհրանում գտնվող կեցավայրում։ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը սպանվել է հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով։
ՀԱՄԱՍ-ը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրել է Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարել, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինը հայտարարել է, որ ինքը ոչինչ չունի ասելու ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան և Իսրայելի մասնակցության թեմայով: Իսրայելի բանակի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն արձագանքում Հանիայի սպանության մասին հաղորդագրություններին: «Jerusalem Post»–ը գրել է, որ Իսրայելի իշխանությունները նախարարներին հանձնարարել են չխոսել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին:
Իրանի նախագահը հայտարարել է, որ «զավթիչ ահաբեկիչները» կզղջան Հանիայի սպանության համար