Հայաստանում տեղումները կվերսկսվեն. եղանակի տեսություն

Անձրև
Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Մեկ օրվա դադարից հետո այսօրվանից Հայաստանում տեղումները կվերսկսվեն։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Հուլիսի 31-ին, oգոստոսի 1-4-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ»,– ասված է հաղորդագրությունում։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Եղանակի տեսություն
Երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է կանխատեսվում նաև Երևանի առանձին հատվածներում։ Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել 18-22մ/վ–ի։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 32-34, գիշերը` 19-21 աստիճան տաքություն։