ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Al Jazeera-ի թղթակիցն ու օպերատորը զոհվել են Գազայի հատվածում իսրայելական գնդակոծության ժամանակ, հաղորդում է հեռուստաալիքը:
Հարված է հասցվել ավտոմեքենային, որով տեղափոխվում էին հեռուստաալիքի աշխատակիցներ Իսմայիլ ալ Գուլը և Ռամի ալ Ռեֆին։ Նրանք այդ պահին գտնվում էին Այդիա շրջանից ոչ հեռու՝ Գազա քաղաքից դեպի արևմուտք։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելն էլ ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություն սկսեց, որը շարունակվում է մինչ օրս։