Ֆրանսիայից Հայաստան ներմուծված միջազգային առաքանուց հայտնաբերվել են «MENTOS» տեսակի մաստակի տուփեր, որոնց մեջ եղել է «B 8» գրառմամբ, «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ «սուբուտեքս» տեսակի 886 հաբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
ՊԵԿ–ի աշխատակիցներն ու իրավապահները պարզել են ծանրոցի հասցեատիրոջ ինքնությունը, ինչպես նաև այն փոստային բաժանմունքը, որտեղից նա պետք է ստանար առաքանին։
Առաքանին «Հայփոստ» ընկերության փոստային բաժանմունքից ստանալուց հետո ձերբակալվել են քաղաքացի Ա․Վ․-ն և նրա որդին` Ն․Վ․-ն
Նրանք ներկայացվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ հարուցված քրեական վարույթի շրջանակում 2 քաղաքացիները ձերբակալվել, այնուհետև դատարանի որոշման հիման վրա կալանավորվել են։
Խուզարկությունների արդյունքում Ն․Վ․-ի բնակության վայրում հայտնաբերվել են նաև մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներ և սվին դանակներ։