ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայում` Շենգավիթի դատարանի հարևանությամբ, ոստիկանական «Գազելը» վրաերթի է ենթարկել 17 տարեկան մի պատանու։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված «Գազելը» պատանուն վրաերթի է ենթարկել ժամը 09։00-ի սահմաններում։
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարում են տղայի կյանքի համար։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով` տուժածը Երևանի բնակիչ 17-ամյա Վարդան Մ․-ն է։