Կասպից ծովում՝ ափից 70 կմ հեռավորության վրա, առավոտից ադրբեջանական նավ է այրվում։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, այրվող նավի անձնակազմի անդամները տարհանվել են այլ նավեր: Այրվածքներ են ստացել նավի մեխանիկն ու անձնակազմի մեկ այլ անդամ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ նավը «BP-Azerbaijan» ընկերության պատվերով ջրասուզման աշխատանքներ է իրականացրել բաց ծովում։
«Report»-ը գրում է, որ նավը պատկանում է «Maritime Logistics Inc» ընկերությանը: Ընկերությունում հրաժարվել են որևէ տեղեկություն տրամադրել միջադեպի վերաբերյալ։