«Փյունիկը» հաղթեց սեփական հարկի տակ ու դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի հաջորդ փուլ

«Փյունիկի» ֆուտբոլիստները
Երևանյան թիմից երկու գոլի հեղինակ դարձավ Միխայիլ Կովալենկոն, մեկ գոլ խփեց Սերժ Դեբլեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի– Sputnik. Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» սեփական հարկի տակ հաղթեց Հյուսիսային Մակեդոնիայի «Ստրուգա» ակումբին։ Խաղն ավարտվեց 3:1 հաշվով։
«Փյունիկի» մարզիչ Եղիշե Մելիքյանը
Առաջին գոլը «Փյունիկի» կազմում խփեց կոտդիվուարցի ֆուտբոլիստ Սերժ Դեբլեն: Երկրորդ գոլը մակեդոնացիների դարպաս ուղարկեց Միխայիլ Կովալենկոն:
Առաջին խաղակեսի ավելացված վերջին րոպեներին երևանյան թիմը գոլ բաց թողեց, ու խաղակեսն ավարտվեց 2:1 հաշվով:
Երկրորդ խաղակեսի ավելացված վերջին րոպեին կրկին աչքի ընկավ Կովալենկոն ու հաշիվը դարձրեց 3:1։
«Փյունիկի» պաշտպաններ Ալեմաոն ու Միխաիլ Կովալենկոն
Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով:
Այս խաղից հետո ընդհանուր հաշիվը դարձավ 4:3, ու «Փյունիկն» այսպիսով դուրս եկավ որակավորման երրորդ փուլ:
Ֆուտբոլիստ Արսեն Զաքարյանը հաջորդ շաբաթ կվիրահատվի