ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Երկարատև հիվանդությունից հետո մահացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամին` Վլադիմիր Բադալյանը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Բադալյանը Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի կնոջ հայրն էր։
Վլադիմիր Բադալյանը նաև ՀՀ ԱԺ պատգամավոր է եղել 1995-1999 և 1999-2003 թվականներին։
Նա ծնվել է 1948 թվականի մայիսի 12-ին Սպիտակ քաղաքում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ ճարտարագետ–շինարար էր։