Լիբանանի վարչապետի պաշտոնակատարը դատապարտել է իսրայելական ավիահարվածը. հայտարարություն

Նաջիբ Միկաթի
Լիբանանյան կողմն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր այն միջոցները, որոնք օգնում են զսպել Իսրայելի ագրեսիան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Լիբանանի վարչապետի պաշտոնակատար Նաջիբ Միկաթին դատապարտել է Բեյրութի հարավային արվարձանի ուղղությամբ իսրայելական ավիահարվածը և միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա։ Տեղեկությունը հայտնում է Միկաթիի գրասենյակը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ իսրայելական ուժերը հարված են հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանին։ Իսրայելի պաշտպանության բանակը ստանձնել է հարվածի պատասխանատվությունը. թիրախը եղել է «Հզբոլլահի» հրամանատարներից մեկը, որը, ըստ Իսրայելի, պատասխանատու է Գոլանի բարձունքները հրթիռակոծելու համար։
Իսրայելի հարվածի հետևանքով Բեյրութում 17 մարդ է տուժել, զոհերի մասին տվյալները ճշտվում են
«Այս գիշեր կատարված հանցավոր արարքը կապող օղակ է մի շարք ագրեսիվ գործողությունների, որոնք ազդել են քաղաքացիական անձանց վրա և միջազգային իրավունքի ու միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ և միանշանակ խախտումներ են: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը կատարել իր պարտականությունները և ստիպել Իսրայելին դադարեցնել իր ագրեսիան ու սպառնալիքները», - ասված է Միկաթիի հայտարարությունում։
Նա նշել է, որ լիբանանյան կողմն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր այն միջոցները, որոնք օգնում են զսպել Իսրայելի ագրեսիան: Նա հավելել է, որ վաղն առավոտյան կառավարության նիստ է հրավիրել այդ հարցը քննարկելու համար։
Հիշեցնենք` հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները հրթիռակոծվել են Լիբանանի կողմից։ Իսրայելական կողմը մեղադրեց լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը: Կազմակերպությունը, սակայն, հերքեց իր մասնակցությունը։
Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Օրեն Մարմորշտեյնը հուլիսի 28-ին հայտարարեց, որ Լիբանանի հետ պատերազմը կանխելու վերջին հնարավորությունը լիբանանյան շիական «Հզբոլլահ» շարժման ուժերի դուրսբերումն է: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իսրայելը հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» մի շարք օբյեկտների։ «Հզբոլլահի» պատասխանը չուշացավը. շարժումը գրոհեց իսրայելական բանակի դիրքերը Մանարա և Շտուլա սահմանային բնակավայրերում: