Ինչո՞վ է պայմանավորված ՀՀ–ում հարկերի թերհավաքագրումը. ԿԲ նախագահի պատասխանը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այն համոզման է, որ որոշակի ծախսերի հետ կապված` ՀՀ կառավարությունը դեռ ճշտգրտումներ կանի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ ՀՀ–ում հարկերի թերհավաքագրումը պայմանավորված է եղել պլանավորածի համեմատ ավելի թույլ տնտեսական ցուցանիշներ ունենալով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ եթե 2023 թ. հունվար-մայիս ամիսներին 1–ին կիսամյակի պլանը կատարվել է 86,7%-ով, ապա հիմա՝ 76,1%-ով։
«Այստեղ հարցն այն է, թե տարեսկզբին արդյոք մենք ամեն ինչ ճի՞շտ էինք պլանավորել ու հաշվի առե՞լ էինք արդյոք, որ կարող են փոփոխություններ լինել ու ինչ–որ բաներ այլ կերպ կլինեն, թե՞ իրական տնտեսության հետ կապված խնդիրներ կան։ Ես կարծում եմ, որ թերհավաքագրումը պլանավորման հետ կապված խնդիրներ են»,– նշեց Գալստյանը։
Ինչ վերաբերում է ծախսերն ավելի կամ պակաս անելու կառավարության որոշումներին, ապա ԿԲ նախագահն այն համոզման է, որ որոշակի ծախսերի հետ կապված` դեռ ճշտգրտումներ կլինեն։
Հարկերի թերհավաքագրման խնդիրը, ըստ նրա, հնարավոր է լուծել երկու տարբերակով` ՀՀ կառավարությունը կա՛մ պետք է պարտք ավելացնի, կա՛մ աշխատի բյուջեի ավելի մեծ դեֆիցիտով։
Հնդկաստանից Հայաստան եկածների 25 տոկոսն արդեն մեկնել է երկրից. ԿԲ նախագահ
Գալստյանը համոզված է, որ կառավարությունն ավելի խելամիտ հարաբերակցությունը կգտնի, և դա կնպաստի ոչ միայն բարդ սցենարներից խուսափելուն, այլև թույլ կտա հարված չհասցնել տնտեսական ակտիվությանը։
Ի դեպ, ԿԲ նախագահն ակնկալում է, որ 2024 թ. կունենանք 6–տոկոսանոց տնտեսական ակտիվություն։ Նրա խոսքով` դա են վկայում նաև շուկայի կանխատեսումները։