ՀՀ առողջապահության նախարարի աթոռը սկսել է ճոճվել. ո՞վ է աշխատում Ավանեսյանի դեմ

Նիկոլ Փաշինյանին ասել են, որ Ավանեսյանի քայլերը բացասական են ազդում ՔՊ–ի վարկանիշի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աթոռը սկսել է ճոճվել, իսկ դրա քավորը ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն է։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը։
Թերթի տեղեկություններով` Զեյնալյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջոցով հասցրել է Փաշինյանին, որ նախարարի գործունության հանդեպ դժգոհություններն օր օրի սրվում են, ինչը ուղիղ ազդում է ՔՊ-ի վարկանիշի վրա:
«Ասում են՝ այնքան համոզիչ են եղել վերջինիս բերած փաստարկները, որ Փաշինյանին (որը մինչ այդ «ժելեզնի» դեմ էր արտահայտվում նախարարից ազատվելու հորդորներին») լուրջ մտածելու տեղիք են տվել»,–գրում է «Իրավունքը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում։
Հիշեցնենք` ավելի վաղ էլ «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ձախողել է իրեն վստահված առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը։
Ավանեսյանը ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել 2021–ի հունվարի 18–ին` այդ պաշտոնում փոխարինելով Արսեն Թորոսյանին։