ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik․ ՀՀ–ում վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով` դառնալով 7.75 %։ Նման որոշում է կայացրել ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստի ժամանակ, հայտնում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԿԲ–ի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 9.25 %, իսկ բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.25 %:
Հիշեցնենք, որ վերջին անգամ ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքն փոխել էր այս տարվա հունիսի 11–ին։ Տոկոսադրույքն իջեցվել էր 0.25 տոկոսային կետով՝ դառնալով 8.00%։