Անհեթեթ հայտարարություններ են. Պեսկովը` ՌԴ–ի կողմից ԱՄՆ ընտրությունների վրա ազդելու մասին

Դմիտրի Պեսկովը կարծում է, որ ԱՄՆ հետախուզական հանրությունը ենթարկվում է ներքին քաղաքականության մեջ նորաձև դարձած միտումներին, նրանք նույնպես պետք է թշնամիներ փնտրեն, իսկ Ռուսաստանից լավ թշնամի ամերիկացիները չեն կարողանում մտածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Անհեթեթ են այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը մտադիր է ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Առճակատման մեխանիզմներ պե՞տք են․ Պեսկովը՝ ՆԱՏՕ-ի նման դաշինք ստեղծելու մասին
Ընդհանրապես, ըստ նրա, այդպիսի հայտարարություններ շատ կլինեն ընտրությունների մոտենալուն զուգընթաց, ընդ որում՝ Ռուսաստանի և նախագահ Վլադիմիր Պուտինի թեման նախընտրական պայքարի ընթացքում շահագործում են և՛ դեմոկրատները, և՛ հանրապետականները:
«Ռուսաստանն ու ռուսական պետության ղեկավարն անձամբ, ըստ էության, էական գործոններ են քաղաքական պայքարի ընթացքում, հատկապես նախընտրական քարոզարշավում»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Դա, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով, «գրեթե անուղղելի վնաս է հասցնում» երկկողմ հարաբերություններին։
Ավելի վաղ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը հայտարարել էր, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանը մարկետինգային, հաղորդակցական և այլ ընկերություններն իբր օգտագործում են ամերիկացի ընտրողների և առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար:
ՌԴ-ն և ԱՄՆ-ն խորը առճակատման փուլում են, ելքը դեռ չի երևում. Պեսկով
Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը երբեք չի միջամտել ԱՄՆ-ի ընտրարշավներին, նման բան չի անի նաև հիմա: Նա նշել էր, որ նախկինում ԱՄՆ-ում բազմաթիվ հետաքննություններ են եղել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ, որոնք ոչինչ չեն հայտնաբերել: Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն այս անգամ էլ չի միջամտի, իսկ ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավը ամերիկացիների անձնական գործն է: