Վոլգոգրադում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ

Նախնական տվյալներով, վթարի մեղավորը բեռնատարի վարորդն է, որը փորձել է արագ անցնել երկաթուղային գծանցը։
Sputnik
Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Կազան–Ադլեր չվերթի ուղևորատար գնացքը դուրս է եկել գծերից։ Այս մասին հայտնել են «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայությունից։
Բախման հետևանքով գնացքի 8 վագոն դուրս է եկել ռելսերից։
Վթարը եղել է «ԿամԱԶ» բեռնատարի վարորդի պատճառով, որը դուրս է եկել երկաթուղային գծանց և բախվել անցնող ուղևորատար գնացքին։ Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։
Տեղում աշխատում են իրավապահները, պարզվում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։ Տուժածների հստակ թվի մասին չի հաղորդվում։