Վրաերթ Երևանում. ամուսինները մահացել են, որդին հիվանդանոցում է

Շտապօգնության ավտոմեքենա. արխիվային լուսանկար
Հետիոտները որոշել են փողոցը հատել չթույլատրված հատվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել փողոցը չնախատեսված վայրից անցնող ամուսիններին և նրանց որդուն, ծնողները տեղում մահացել են։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Վրաերթը տեղի է ունեցել ժամը 12։50–ի սահմաններում Աճառյան փողոցում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ։
Դեպքի վայր մեկնած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է 2 հետիոտնի մահը, իսկ ամուսինների որդուն տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Ողբերգական դեպք Արագածոտնում. մեքենան մխրճվել է տաղավարի մեջ և վրաերթի ենթարկել հետիոտնին