Վայոց Ձորում ավտոմեքենան բախվել է սյանը․ 20 տարեկան վարորդը տեղում մահացել է

ՃՏՊ
«Volkswagen» ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Վայոց Ձորում` Կեչուտ գյուղի մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է հուլիսի 29-ին` ժամը 00:37-ին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևանյան խճուղու և Ազատամարտիկների փողոցի խաչմերուկում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․ ծնված 2004 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ վարորդի դին դուրս բերել, մոտեցրել շտապօգնությանը և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:
Դիլիջանում ավտովթարից տուժածների ինքնությունը պարզվել է. երեխաներից 3-ը մինչև 4 տարեկան են