Հուլիսի 29-ին Երկրի վրա կարող է մագնիսական փոթորիկ սկսվել

Արևի բռնկում
Գիշերը Արեգակի վրա բռնկում է տեղի ունեցել, որն այս տարվա քսան ամենահզոր բռնկումների թվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հուլիսի ընթացքում Արեգակի վրա ամենաուժեղ բռնկումներից մեկը կարող է Երկրի վրա մագնիսական փոթորկի պատճառ դառնալ, որն իր պիկին կարող է հասնել այսօր կեսօրից հետո։ Տեղեկությունը հայտնում է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի «Մետեովեստի» պորտալը:

«Հուլիսը կավարտվի ուժեղ մագնիսական փոթորկով. անցած գիշեր վերջին տասներկու օրվա ընթացքում առաջին անգամ Արեգակի վրա տեղի է ունեցել X1,5 ուժգնությամբ բռնկում, որը դասվել է քսան ամենահզոր բռնկումների շարքը։ Սպասվում է գեոմագնիսական ակտիվության աճ: Արդեն առաջիկա գիշերը Երկրի վրա կարող է սկսվել G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հուլիսի 30–ին այն կշարունակվի և աստիճանաբար կուժեղանա՝ օրվա երկրորդ կեսին հասնելով առավելագույն՝ G3 դասի, ինչը համապատասխանում է ուժեղ մագնիսական փոթորկի:
Երկրագնդի վրա մագնիսական փոթորիկը աստիճանաբար կդադարի հուլիսի 31-ին։
Սովետն ուզում էր Մարսի վրա կոմունիզմ կառուցել. ի՞նչ փորձեր է անում ՆԱՍԱ-ն