ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հանձնարարեց թվայնացնել Երևանի հատակագիծը, որպեսզի սեպտեմբերին ընդունեն։
«Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Սեդոյանը հայտնեց, որ մայրաքաղաքի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները ավարտված են, շրջակա միջավայրի նախարարությունում փորձաքննության են։ Նա ընդգծեց, որ օգոստոսի 8-ին հանրային լսում կլինի, ինչից հետո փաթեթն ամփոփելով քաղաքաշինության կոմիտե կներկայացվի։
Ավինյանը հորդորեց աշխատանքներն այնպես պլանավորել, որպեսզի սեպտեմբերին Երևանի ավագանու առաջին նիստի ժամանակ հնարավոր լինի քննարկել և ընդունել գլխավոր հատակագիծը։
«Այս պահին մենք այս պրոցեսների հետ կապված խնդիրներ ունենք։ Մինչև Երևանի ավագանու նիստի օրակարգ մտնելը պետք է ՀՀ կառավարության կողմից հաստատվի։ Դրանից հետո մենք աշխատելու ենք գլխավոր հատակագծի թվայնացման վրա, ավելի կենտրոնանալու ենք GIS քարտեզներում տեղակայման ու ճանապարհային ցանցի աշխատանքների վրա»,– ասաց Ավինյանը։
Նա շեշտեց` գլխավոր հատակագծի վրա պետք է անընդհատ աշխատանքներ տանեն։
Երևանը կանգնելու է քաղաքաշինական աղետի առաջ. ճարտարապետը` քաղաքի գլխավոր հատակագծի մասին