Երևանի 50 մանկապարտեզում հոկտեմբերից կգործի մոտ 2000 տեսախցիկ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տեսահսկման համակարգը նախատեսված է Երևանի մանկապարտեզներում գործունեությունն ավելի վերահսկելի դարձնելու և երեխաների իրավունքները լավագույնս պաշտպանելու համար։
Երևանի 50 նախակրթարանում շուրջ 2000 տեսախցիկ կտեղադրվի առաջին փուլով, ապա նպատակ կա դրանք տեղադրելու բոլոր 162 մանկապարտեզում։
Տեղադրմանը գործընթացը կմեկնարկի առաջիկա օրերին. առաջնահերթ ընտրվել են արդեն իսկ վերանորոգված մանկապարտեզները։
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երեխաների առօրյան հասանելի կլինի միայն պատասխանատուներին, ծնողները չեն կարողանա ամենօրյա առցանց ռեժիմով հետևել մանկապարտեզի առօրյային։
Ի դեպ, տեսախցիկիների ձայնագրությունները կպահպանվեն որոշակի ժամկետով, ինչը հնարավորություն կտա վիճարկելի դեպքերը քննել։
Հիշեցնենք, որ հուլիսի 26–ին համացանցում հրապարակվեց տեսանյութ, որտեղ պատկերված էր, թե ինչպես է Փոքր Վեդիում մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ: