ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Այսօր Հայաստանում օդի ջերմաստիճանը փոքր–ինչ կնվազի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։
Շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։
Անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 29-31, գիշերը` 17-19 աստիճան տաքություն։