ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Սոցցանցերի օգտատերերը քննադատում և ծաղրում են Փարիզի օլիմպիական խաղերի բացման արարողությունը։ Այն բավական սկանդալային է ստացվել։ Ելույթներից մեկի ժամանակ, օրինակ, տրանսվեստիտ արտիստները նմանակել են Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը» որմնանկարը։
Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» նմանակում
© Photo
Շոուի մաս են կազմել «Մարիա Անտուանետաները», որոնք կտրված, խոսող գլուխներ են պահել իրենց ձեռքերում։ Մեկ այլ դրվագում էլ ձիավորը՝ սպիտակ մեքենայացված նժույգով, օլիմպիական դրոշն Էյֆելյան աշտարակի մոտ է տանում։ Օգտատերերը ձիավորին համեմատել են Ապոկալիպսիսի գուժկանի հետ։
Այս ամենից բացի, Էյֆելյան աշտարակի մոտ օլիմպիական դրոշը գլխիվայր են կախել։
Էյֆելյան աշտարակի մոտ օլիմպիական դրոշը գլխիվայր են կախել
© Photo : соцсети
Չնայած չդադարող քննադատություններին՝ շոուն դուր է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Ելույթի ժամանակ նա հայտարարել է, որ հպարտ է այն ամենով, ինչ արել են Ֆրանսիայի համար:
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։