Մոսկվայում ձերբակալվել է «Օբորոնէներգո» ընկերության նախկին ղեկավարներից Մարկ Մանուկյանը

Ձեռնաշղթա. արխիվային լուսանկար
Մանուկյանը մեղադրվում է հափշտակությունների հանգեցրած անփութության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik․ «Օբորոնէներգո» բաժնետիրական ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի նախկին պետ Մարկ Մանուկյանը ձերբակալվել է ընկերության գույքի հափշտակության քրեական գործի շրջանակներում:
«Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին մասով (անփութություն)։ Քրեական գործը միացվել է «Օբորոնէներգո» ընկերությունում խարդախությամբ հափշտակության դեպքով գործին»,- ասված է քրեական գործի նյութերում:
Նշվում է, որ Մանուկյանի անփութությունը հանգեցրել է հափշտակությունների։ Նա ընդունել է մեղքը և հետաքննական մարմինների հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնել։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել որոշակի գործողությունների սահմանափակումը։
«Օբորոնէներգո» ԲԸ–ն զբաղվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության օբյեկտների էներգամատակարարմամբ՝ պետական պայմանագրերի շրջանակներում:
ԱԴԾ–ն ահաբեկիչների է ձերբակալել Կասպիյսկում. նրանք պատրաստվում էին 2 հարձակում իրագործել