Իսրայելական բանակը ավիահարված է հասցրել Գազայի հատվածում գտնվող դպրոցի շենքին, ինչի հետևանքով շուրջ 30 մարդ է մահացել։ Ինչպես հայտնում են Գազայի առողջապահության նախարարությունից, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:
Նշվում է, որ զոհերի և տուժածների թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ: Դպրոցն օգտագործվել է որպես ապաստան տեղահանվածների համար, որոշ տվյալներով՝ այնտեղ ապաստանել էր ավելի քան 4 հազար մարդ:
Իսրայելական կողմն իր հերթին հայտարարում է, որ շենքը ՀԱՄԱՍ-ի կողմից օգտագործվել է որպես հրամանատարական կենտրոն և զենքի պահեստ: ՑԱԽԱԼ-ում նաև հավաստիացնում են, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազեցնելու համար:
Նշենք, որ իսրայելական բանակի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի սկզբից ավելի քան 39,2 հազար մարդ է սպանվել։