Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքները հրթիռակոծվել են Լիբանանի կողմից, ինչի հետևանքով 9 մարդ է մահացել, 34-ը՝ տուժել:
Ինչպես հայտնում են տեղի արտակարգ ծառայությունները, հարվածը հասցվել է Մաջդալ Շամս բնակավայրի մարզադաշտի ուղղությամբ: Վիրավորներից 10-ը երեխաներ են։
Իսրայելական կողմն արդեն մեղադրել է լիբանանյան «Հզբոլլահ» շարժմանը հարված հասցնելու համար: Կազմակերպությունը, սակայն, հերքում է իր մասնակցությունը։