ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Չո Տհե Յոլը դեմ է արտահայտվել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման բացման մասում լրագրողների ներկայությանը:
«Սեուլի ներկայացուցիչը պնդել է, որ հանդիպման սկզբում մամուլը ներկա չլինի։ ԱՄՆ Հարավային Կորեայում էլ է իր օրինակով ժողովրդավարություն կառուցել, հետևաբար` ոչ մի շիտակություն», - գրել Է Զախարովան Telegram–ում:
Նա ենթադրել է, որ Սեուլը հավանաբար չի ցանկացել, որ աշխարհը լսի բացման խոսքը:
«Բայց այս դեպքի համար էլ մենք պատասխան ունեինք․ Սերգեյ Լավրովը ժեստով բացատրել է, որ Հարավային Կորեան է ինքն իրեն մտցրել ամերիկյան վասալության փակուղի»,- ընդգծել Է Զախարովան:
Ավելի վաղ Լավրովը, որը Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի` ASEAN-ի գծով միջոցառումներին մասնակցելու նպատակով գտնվում էր Լաոսում, հայտարարել էր, որ Հարավային Կորեայի ԱԳ նախարարն է իրեն առաջարկել հանդիպել: