Տրանսպորտային կոլապս Ֆրանսիայում. ի՞նչ են ասում իշխանությունները

Միջադեպերը լրջորեն խաթարել են գնացքների երթևեկությունը և զգալի տրանսպորտային խնդիրներ առաջացրել ամբողջ երկրում:
Sputnik
Օլիմպիական խաղերի բացման արարողությունից ընդամենը մի քանի ժամ առաջ Ֆրանսիայում գնացքների երթևեկությունը գրեթե ամբողջությամբ կաթվածահար է եղել երկաթուղային համակարգերի աշխատանքը խաթարած լայնածավալ կիբեռհարձակման պատճառով:
Հարձակումն ազդել է երկաթուղային ցանցի մեծ մասի վրա, ինչը լուրջ խափանումներ է առաջացրել երկրի տրանսպորտային համակարգում։
Ազգային երկաթուղային օպերատոր SNCF-ը հայտարարել է «զանգվածային հարձակման մասին՝ ցանցը կաթվածահար անելու նպատակով»: Բացի այդ, կանխամտածված հրկիզումներ են տեղի ունեցել ենթակառուցվածքի օբյեկտները վնասելու համար, վթարային մասնագետներն արդեն աշխատում են տեղում:
Առավել լուրջ խափանումները կապված են Փարիզը արևմտյան, հյուսիսային և արևելյան շրջաններին կապող գծերի հետ: Եվս մեկ հարձակում «ձախողվել» է հարավարևելյան ճյուղում։
Հայտնի է` որտեղ կանցկացվեն 2030 և 2034 թվականների ձմեռային օլիմպիական խաղերը
Ֆրանսիական իշխանությունները կասկածում են, որ հարձակման հետևում կանգնած է «Sandworm» խումբը, որը կապված է ռուսական ռազմական հետախուզության հետ:
Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ կիբեռհարձակումը սկսվել է դեռևս հուլիսի կեսերին, ինչը հանգեցրել է գնացքների չեղարկումների և ուշացումների:
Եվրոպական կիբեռանվտանգության գործակալության (ENISA) տվյալներով՝ 2024 թվականին Եվրոպայում ընդհանուր առմամբ կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակումների թիվը կրկնապատկվել է։
Նշենք, որ օլիմպիական խաղերի ընթացքում Փարիզի և արվարձանների պահպանության համար ամեն օր ներգրավված կլինեն անվտանգության ծառայության 17.000-ից 22.000 մասնագետներ, 2.000-ը՝ բացման արարողությանը, որին, նախնական տվյալներով, ներկա կլինի մինչև 600.000 մարդ: 30․ 000 ոստիկաններ և զինվորներ կապահովեն հուլիսի 26-ի միջոցառման անվտանգությունը։
«Բացման արարողության համար Ֆրանսիայի կառավարության և Փարիզի քաղաքապետարանի հետ համատեղ հատուկ կանոնակարգ է մշակվել։ Մենք վստահ ենք, որ ճիշտ ուղու վրա ենք և կհասնենք մեր նպատակներին»,- երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է «Փարիզ 2024» կոմիտեի անվտանգության հարցերով տնօրեն Բրունո Լը Ռեյը։
Անվտանգության ապահովման համար հատկացվել է 320 միլիոն եվրո բյուջե։
«Փարիզ 2024»-ի անվտանգության հարցերով գործադիր տնօրեն Թոմաս Կոլոմբը ավելի վաղ հայտարարել էր, որ գլխավոր ռիսկերը կապված են ահաբեկչական սպառնալիքի հետ, որը հաշվի է առնված անվտանգության բոլոր ծրագրերում:
Տիտղոսակիր ձիարշավորդուհին սկանդալային տեսանյութի պատճառով չի մասնակցի օլիմպիական խաղերին