Սև ծովի տարածք մտած բրիտանական ռազմական օդանավերի պատճառով ռուսական Սու-27 է օդ բարձրացվել

Պետական սահմանի խախտում թույլ չի տրվել, նշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի - Sputnik. Մեծ Բրիտանիայի ռազմական օդուժի հետախուզական RC-135 և 2 «Թայֆուն» կործանիչների՝ Սև ծովի տարածքում հայտնաբերելուց հետո ռուսական Սու-27-ը բարձրացվել է օդ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
Պաշտպանական գերատեսչությունումնշել են, որ պետական սահմանի խախտում թույլ չի տրվել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄիԳ-29 և ՄիԳ-31 կործանիչները բարձրացվել են օդ` Բարենցի ծովի ջրային տարածքում ԱՄՆ ռազմական օդուժի B-52H ռմբակոծիչների կողմից ՌԴ սահմանի խախտում թույլ չտալու համար: