Բլոգեր Միկա Բադալյանին Մոլդովայի հատուկ ծառայությունները դիմավորել են արդեն ինքնաթիռի թեքահարթակի մոտ, Sputnik Արմենիային պատմել է ինքը՝ բլոգերը։
Մոլդովայից արտաքսվելուց հետո արդեն Երևան վերադարձած Բադալյանը հայտնել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել երկրի տարածք:
«Հատուկ ծառայություններն ինձ տարել են հենց ինքնաթիռի թեքահարթակից։ Արագ ձևակերպեցին, որ ինձ արգելվում է մուտք գործել Մոլդովայի տարածք ևայդ նույն ինքնաթիռով հետ ուղարկեցին», - ասաց Բադալյանը։
Նրա խոսքով՝ դա վկայում է այն մասին, թե ինչպես է աշխատում արևմտյան ժողովրդավարությունը, քանի որ իրենք ճշմարտությունն են ասում:
«Հիմա մենքտեսնում ենք, որ մեզանից վախենում են ... քանի որ նրանք վախենում են ճշմարտությունից, նրանք վախենում են, որ մենք մարդկանց ցույց կտանք ճշմարտությունը: Եվ մենք դա անպայման կանենք», - ասաց Բադալյանը։
Ավելի վաղ հայտնիէր դարձել, որբլոգեր, ռուսական «Եվրասիա» ՀԿ խորհրդի անդամ Միկա Բադալյանին Երևանից ժամանելուց անմիջապես հետո արտաքսել են Մոլդովայից: Նա մեկնել էր Քիշնև՝ մասնակցելու «Եվրասիայի կամավորներ» ծրագրի շնորհանդեսին։