ԵԱՏՄ երկրների քաղաքացիները կենսաթոշակ ստանալիս ունեն հավասար իրավունքներ․ ԵՏՀ

Տարեց տղամարդիկ
ԵԱՏՄ ընդհանուր աշխատաշուկան հասել է ազատականացման զգալի աստիճանի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Կենսաթոշակներ նշանակելիս և վճարելիս Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրների քաղաքացիներին հավասար իրավունքներ են տրվում՝ միության ընդհանուր աշխատաշուկայում ձեռք բերված ազատականացման զգալի աստիճանի շնորհիվ: Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«ԵԱՏՄ ընդհանուր աշխատաշուկան հասել է ազատականացման զգալի աստիճանի։ Սա «չորս ազատություններից» մեկն է՝ երաշխավորված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով։ Օրինակ` կենսաթոշակներ նշանակելիս և վճարելիս ԵԱՏՄ բոլոր երկրների քաղաքացիներին տրվում են հավասար իրավունքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ամսաթիվը
Ինչպես նշել է ԵՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության ղեկավարի տեղակալ Օլեգ Արտամոնովը, նման համակարգի դեպքում կենսաթոշակն է «գնում» մարդու հետևից, ոչ թե մարդը՝ կենսաթոշակի:
«Մարդը, որն աշխատում է մի քանի երկրում, կենսաթոշակի հարցով կարող է դիմել պետություններից մեկին, կարևոր չէ՝ գտնվում է այդ պետությունում, թե ոչ: Նրա հարցումը կարող է լինել կա՛մ այն պետությունում, որի քաղաքացին է, կա՛մ այնտեղ, որտեղ աշխատում է։ Պետությունը, որը ստացել է դիմումը, ինքը պետք է հարցում կատարի բոլոր այն պետություններին, որտեղ դիմող մարդը կարող էր ունենալ որևէ կենսաթոշակային ստաժ կամ ստանալ կենսաթոշակ։ Դրանից հետո այդ ամենը կդառնա մեկ ամբողջություն և կուղղվի դիմող քաղաքացուն այնտեղ, որտեղ նա գտնվում է», - ասել է նա։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
ԵԱՏՄ արտաքին պարտքը 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 55 մլրդ դոլարով