ԵԱՏՄ արտաքին պարտքը 2024 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է 55 մլրդ դոլարով

Տոկոսի նշան
Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 12 մլրդ 157 մլն դոլար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միության արտաքին պարտքը 2024 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 55 մլրդ դոլարով կամ 9,4%-ով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Եթե 2023 թվականի ապրիլի 1-ի դրությամբ արտաքին պարտքը կազմում էր մոտ 583 մլրդ դոլար, ապա 2024 թվականի ապրիլի 1-ի դրությամբ այն նվազել է մինչև 528 մլրդ դոլար։
ԵԱՏՄ-ն և Վիետնամը քննարկել են ավտոմոբիլային և դեղագործական շուկաներ մուտք գործելու հարցը
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 12 մլրդ 157 մլն դոլար։ Պարտքի կառուցվածքն ունի հետևյալ տեսքը՝ հայկական դրամով պարտատոմսերը կազմել են 49,2%, արտասահմանյան վարկերը՝ 37,2%, եվրապարտատոմսերը՝ 13,4%։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Հնդկաստանը և ԵԱՏՄ-ն քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների ամսաթիվը