Չելյաբինսկի Կիոլիմ ավանում ամբարտակ է փլուզվել. 35 մարդ Է տարհանվել

Արտակարգ դրություն Է հայտարարվել Չելյաբինսկի մարզի Կարաբաշի շրջանում։
Sputnik
Չելյաբինսկի մարզի Կարաբաշի Կիոլիմ ջրամբարում ամբարտակի փլուզումից հետո 35 մարդ Է տարհանվել Կիոլիմ բնակավայրից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տարածաշրջանային կառավարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չելյաբինսկի մարզի Կիալիմսկի ջրամբարում ամբարտակը ճեղքվել է առատ տեղումների պատճառով, ջրի ճանապարհին չորս բնակավայր կա:
Նշվում է, որ Չելյաբինսկի մարզի Կարաբաշի շրջանում արտակարգ դրություն Է հայտարարվել: Վերջինտվյալներով՝ խորտակվել է մեկ ավան, որոշում է կայացվել երեք բնակավայրերի կանխարգելիչ տարհանման մասին, որոնք գտնվում են Կիոլիմ գետի հոսանքով ներքև: