ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի – Sputnik. ԱՄՆ գաղտնի ծառայությունը մերժել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ ԱԹՍ–ների օգնությամբ անվտանգություն ապահովելու տեղի իրավապահների առաջարկը: ՏԵղեկությունը հայտնում է «Fox News» հեռուստաալիքը։
Ավելի վաղ «Wall Street Journal»–ը գրել էր, որ Թրամփի դեմ ԱԹՍ–ի միջոցով մահափորձ կատարելու համար կասկածվող անձը Փենսիլվանիա նահանգում հանրահավաքի անցկացման վայրը հետազոտել է Թրամփի ելույթից առաջ:
Հեռուստաալիքի տվյալներով` գաղտնի ծառայությունը դիմել է տեղի գործընկերներին՝ խնդրելով օդ բարձրացնել անօդաչու սարքերը միայն այն բանից հետո, երբ Թոմաս Մեթյու Քրուքսը չեզոքացվել է: Ինչպես «Fox News»-ին հայտնել Է գաղտնի ծառայության պաշտոնաթող գործակալ Բիլ Գեյջը, մերժման պատճառը կարող էր լինել այն, որ գերատեսչությունը չի կարող օգտագործել մասնավոր անձանց պատկանող անօդաչու տեխնոլոգիաները:
Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը հուլիսի 23-ին հրաժարական է տվել։
Հիշեցնենք` Դոնալդ Թրամփը հուլիսի 13-ին Փենսիլվանիայում ընդհատել էր հրապարակային ելույթը, քանի որ նրա ուղղությամբ կրակոցներ էին արձակվել: Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ ականջի շրջանում վնասվածք է ստացել և շատ արյուն է կորցրել: ԱՄՆ գաղտնի ծառայությունը հայտնեց, որ չեզոքացրել է կասկածյալին, որը մի քանի անգամ կրակել էր բեմի ուղղությամբ: Կրակոցների հետևանքով մահացել էր հանդիսատեսներից մեկը, ևս երկուսը ծանր վնասվածքներ են ստացել:
Ավելի ուշ ՀԴԲ-ն հայտարարեց, որ Թրամփի դեմ մահափորձ է կատարվել, բյուրոն պատրաստ չէ բացահայտել կասկածյալի ինքնությունը և նշել դրա դրդապատճառները: Ըստ տեղական ԶԼՄ-ների`կասկածյալը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է Փենսիլվանիայից՝ այն նահանգից, որտեղ անցկացվում էր հանրահավաքը: Նա թաքնված է եղել արտադրական շենքի տանիքում՝ բեմից մոտ 100 մետր հեռու։