ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին․ 1 անձ տեղում մահացել է, տուժածների վիճակը ծանր է

ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ճանապարհին
Բժշկական կենտրոն տեղափոխվածները 15-20 տարեկան են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Սպիտակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը` տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է հուլիսի 24-ին` ժամը 22:51-ին։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, վարորդը Հ․ Ս․–ն է (ծնված 2004 թ․)
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Ա․ Հ․-ի դին և տուժածներ Հ. Ս․-ն (ծնված 2004 թ․), Վ․ Ք․-ն (ծնված 2007 թ.) և Ա․ Ք․-ն (ծնված 2009 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը. ՔԿ–ն` Երևանում 3 մարդու կյանք խլած վթարի մասին