ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը մարզական կարիերայում առաջին անգամ դուրս է եկել WTA-250 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ։
Մրցաշարը ընթանում է Ռումինիայի Յասսի քաղաքում:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը գերազանցում է 230 հազար եվրոն:
Քառորդ եզրափակչում 5-րդ համար Էլինա Ավանեսյանը հաղթել է 3-րդ համար ռումինացի Ժակլին Քրիստիանին` 7:5, 6:4 հաշվով։
Ի դեպ, հանդիպումը մեկնարկել էր երեկ, սակայն առաջին սեթում եղանակային պայմանների պատճառով այն ընդհատվել էր 2:0 հաշվի ժամանակ։
Մրցաշարի եզրափակիչ դուրս գալու համար Ավանեսյանը կմրցի ֆրանսիացի Քլոե Պակեի հետ: