ՀՀ–ն Լեհաստանից ևս 200 «բրասլետ» կգնի տնային կալանքի և վարչական հսկողության համար

Նման սարքերի անհրաժեշտությունը մեծանում է, քանի որ դատարանները սկսել են ավելի հաճախ կիրառել մեղմ խափանման միջոցներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. ՀՀ կառավարությունը Լեհաստանից կգնի ևս 200 էլեկտրոնային թևնոց՝ տնային կալանքի և վարչական հսկողության պահպանումը վերահսկելու համար: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
2023 թ. հոկտեմբերին ՀՀ կառավարությունը և լեհական «Enigma information protection systems» ընկերությունը պայմանավորվել են 1000 էլեկտրոնային սարք ձեռք բերելու մասին, դրանցից 650–ը նախատեսված կլինի տնային կալանքը վերահսկելու, իսկ 350–ը՝ վարչական հսկողության համար։
45 մլն դրամ` բուսական ծագման մթերքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մոնիտորինգի համար
Հաշվի առնելով, որ ձերբակալման կամ կալանավորման փոխարեն ՀՀ դատարաններն ավելի ու ավելի շատ են կիրառում ավելի մեղմ խափանման միջոցներ` անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ հսկիչ սարքեր:
Այս պահին տնային կալանքի վերաբերյալ կա 532 որոշում, վարչական հսկողության վերաբերյալ՝ 373–ը։
4-6 ամսում անհրաժեշտ պլանային միջամտություն ստանալը նորմալ է. Ավանեսյանը` բողոքների մասին