ՀՀ–ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են. ԱԳՆ աձագանքը

ՀՀ արտաքին գերատեսչությունի ևս մեկ անգամ ընդգծում են` ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik․ Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են: Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«ՀՀ վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան–Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք մնալ Ադրբեջանի կողմից: Նման մեխանիզմի գործարկումը հնարավորություն կտար պարզաբանել ցանկացած իրավիճակ և կկանխարգելեր իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների տարածումը»,– ասված է հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ, ԱԳՆ–ից ևս մեկ անգամ ընդգծում են` Հայաստանի Հանրապետությանն էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են. ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին և չի շեղվելու այս ռազմավարությունից:
Ինչ վերաբերվում է ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերմանը, ապա ՀՀ արտաքին գերատեսչությունից հիշեցնում են, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, և Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ու անվտանգության ոլորտում իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որևէ այլ նպատակ չունի:
«Բանակի բարեփոխումների գործընթացում Հայաստանի Հանրապետությունը գործում է բացառապես միջազգային իրավունքի շրջանակներում»,– ընդգծել են նախարարությունից:
ՀՀ–ն այլընտրանքներ է փնտրում, դա չի նշանակում ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացում. Պետդեպ
ԱԳՆ–ից նշում են նաև, որ Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական խողովակներով և հրապարակային Ադրբեջանին առաջարկել է սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ ստեղծել և համապատասխան պայմանագիր կնքել, ինչը նույնպես Ադրբեջանը թողել է անպատասխան: Այս առաջարկն է շարունակում մնալ ուժի մեջ:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել` մասնավորապես հիշատակելով Հայաստան-ԱՄՆ վարժանքները, Ֆրանսիայից սպառազինություն ձեռք բերելը, ԵՄ-ից ռազմական օգնություն ստանալը, ու Հայաստանին մեղադրել հերթական պատերազմին նախապատրաստվելու մեջ: