Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը հուլիսի 28-29-ին աստիճանաբար կնվազի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Այսօր և վաղը կեսօրից հետո և գիշերը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Հուլիսի 27-28-ին, 29-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ»,– ասված է հաղորդագրությունում։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-29-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երեկոյան ժամերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 20-25մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20մ/վ արագությամբ։
Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 32-34, գիշերը` 20-22 աստիճան տաքություն։