ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի – Sputnik. Հայաստանի զինված ուժերում 2024 թվականի ամառային զորակոչը կերկարաձգվի ևս 15 օրով և կտևի մինչև օգոստոսի 15–ը: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Հունիսի 24–ից հուլիսի 31–ը նախատեսված զորակոչը երկարաձգվել է, քանի որ որոշ զորակոչիկներ դեռևս լիարժեք բուժզննում չեն անցել:
«Հուլիսի 15–ի դրությամբ զորակոչի ենթակա մեծ թվով քաղաքացիներ դեռևս գտնվում են առողջական վիճակի հետազոտությունների մեջ, և ամառային զորակոչն անցկացնելու համար կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում հնարավոր չի լինի ավարտել նշված բոլոր քաղաքացիների հետազոտությունները և բժշկական փորձաքննությունը՝ դրանց արդյունքներով որոշելով նաև զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքը», – ասված է որոշման հիմնավորման մեջ։
ՀՀ կառավարությունն որոշեց այս հարցը չտեղափոխել 2025 թ. զորակոչի ժամանակահատված և համապատասխան որոշումն ընդունել այսօր։